211652_close_icon
views-count1928 դիտում article-date 22:24 07-06-2014

Հալեպում հրթիռակոծության հետևանքով 32-ամյա հայ երիտասարդ է զոհվել

Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ Սուլեյմանիե և Նոր Գյուղ թաղամասերն այսօր երեկոյան զինյալ խմբավորումների կողմից կրկին սկսել են հրթիռակոծության ենթարկվել: Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է հայազգի 32-ամյա Կարո Աստուրյանը: Հալեպումնախագահական ընտրություններից առաջ սաստկացան հրթիռակոծությունները հայկական թողամասերում: 6-րդ օրն է՝ բնակչությունը զրկված է խմելու ջրից:

Նմանատիպ նյութեր