1270 դիտում
11:59 08-06-2014
Հալեպում հայեր են վիրավորվել
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի Սուլեյմանիե շրջանում ընկած հրասանդերի արկերի պատճառով վիրավորվել են Հակոբ Սեմերջյանն ու Պայծիկ Մելքոնյան Չերչյանը։ Վերջինիս վիճակը մտահոգիչ չէ. գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։
Երեկ Հալեպի հայաշատ Նոր գյուղ և Սուլեյմանիե թաղամասերում պայթած արկերի և ինքնաշեն հրթիռների հետևանքով նաև զոհ էև գրանցվել: Զոհվածը 1982թ.-ին ծնված Կարո Աստուրյանն է։
Հալէպում արդեն 6-րդ օրն է ջրամատակարարումն ամբողջությամբ դադարել է։ Բնակչությունն օգտագործում է մզկիթների և ակումբներում փորված ջրհորների ջուրը, սակայն դա խմել չի թույլատրվում։
Ժամանակ առ ժամանակ որոշ շրջաններում ժամանակավորապես միանում է ջրամատակարարումը, սակայն բնակչությանը կոչ է արվում չխմել նաև այդ ջուրը։ Ջրհորների և ժամանակավորապես միացած ծորակի ջուրը խմողներն առողջական խնդիրներ են ունեցել և բուժում են ստացել Հալեպի հիվանդանոցներում։
Այդ մասին հայտնել է նաև «Հալեպի ջուր» ընկերության տնօրենը, նշելով, որ հունիսի 2-ին «Սուլեյման ալ Հալաբի» շրջանում զինյալ ահաբեկիչների կողմից ծրագրված պայթյունի հետևանքով վնասվել են ջրամատակարարման խողովակները և թունավորված ջուր է լցվել որոշ խողովակների մեջ։ Տնօրենը կոչ է արել չխմել այդ ջուրը, մինչև խողովակները վերջնական կնորոգվեն և ջրամատակարումը կվերականգնվի։
Նմանատիպ նյութեր
1424 դիտում
11:52 03-05-2014
Հալեպում կրկին հայեր են վիրավորվել
1509 դիտում
14:22 02-06-2014
Հալեպում կրկին հայեր են վիրավորվել. ավերվել են եկեղեցիներ ու դպրոցներ
Այս բաժնից
766 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1000 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
745 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը