211652_close_icon
views-count1590 դիտում article-date 17:29 08-06-2014

Քվեարկություն՝ նույնականացման քարտով. տեսանյութ

Մարգարայի գյուղամեջում քար լռություն է: Աշխուժության կենտրոնը տեղափոխվել է գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ համայնքի ղեկավար են ընտրում: Գյուղացիներն ընտրության այնքան էլ մեծ հնարավորություն չունեն, համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է միայն գործող գյուղապետ Խաչատուր Ասատրյանը: Գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել էր նաև գյուղապետի տեղակալ Վահրամ Թադևոսյանը: Նա հետագայում հրաժարվել էր ընտրապայքարից: Մարգարայում, ըստ ընտրացուցակների, 1025 ընտրող կա: Տեղամասային հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, որ ընտրությունն ընթանում է խաղաղ պայմաններում, միջադեպեր կամ խախտումներ չեն արձանագրվել: Տեղամասային հանձնաժողովի նախագահը զարմացած է ընտրողների ակտիվության վրա: Խախտումներ 20/01 ընտրական տեղամասում չեն գրանցվել, միայն Աղվան Մկրտչյանն է որոշել քվեարկել կնոջ փոխարեն: Հանձնաժողովի անդամներն կատակով ընդունեցին սա: Չնայած Աղվան Մկրտչյանն այդ քայլը արդարացնում էր կնոջ վատառողջ լինելու հանգամանքով, այնուամենայնիվ, հանձնաժողովը տեղի չտվեց: Տնավարի քվեարկութուն էր նաև քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամի համար: Նա ընտրողի ձեռքից վերցնելով ծրարը, անձամբ էր քվեատուփ գցում, ապա նոր ընտրողից անձնագիր պահանջում: Այս հանգամանքը ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Պետրոսյանը չէր համարում խախտում: Գյուղացիների մի մասը քվեարկության էր եկել նույնականացման քարտով, որի վրա հաշվառման հասցեն բացակայում է և քվեարկության մասնակցության կնիքը դնելու հնարավորություն չկար: Հանձնաժողովի անդամները երևույթի մասին որևէ մեկնաբանություն չկարողացան տալ: Միայն հայտնեցին, որ ԿԸՀ-ից բանավոր հանձնարարություն են ստացել նույնականացման քարտերով թույլատրել քաղաքացուն ընտրություն կատարել: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29258]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր