211652_close_icon
views-count9921 դիտում article-date 18:09 08-06-2014

Լոռու մարզի «Սատանի կամրջի» մոտ «Զիլը» բախվել է «Ֆորդին», որը 200 մետր գահավիժել է անդունդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում «Զիլ» մակնիշի 10 ՍՍ 124 համարանիշի վարորդ 35-ամյա Էդգար Կիրակոսյանը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ-Շահալի երկաթգծի կայարանների հատվածում, հայտնի «Սատանի կամրջի» մոտ, բախվել է կայանված վիճակում գտնվող 35-ամյա Դավիթ Մինասյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 09 ՏԼ 228 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Ֆորդը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր բարձրությունից գահավիժել անդունդը, հայտնվելով գնացքի գծերի վրա: Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև երկաթգծի ծառայողները: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի թիվ 39-ը հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Լուսնկարները՝ էդվարդ Արզումանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր