2323 դիտում
09:44 10-06-2014
Ինչո՞ւ էին ցանկացել ամեն գնով սպանել Բերդի քաղաքապետի որդուն․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2013թ. մայիսի 23-ին Ավան-Առինջ թաղամասի 4/2 շենքի բակում կրակոցներ էին հնչել, որոնց թիրախը Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հարազատ որդին՝ Անուշավան Մանուչարյանը եւ նրա քրոջ տղան էին։ Այս պատմության մեջ, սակայն, ամենատարօրինակն այն է, որ եւ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ժամանակին խոսքները մեկ էին արել եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել, թե կրակոցներն իրենց հարազատներին ուղղված չեն եղել, այլ կատարվածը շփոթմունքի հետեւանք է։ Բայց եթե շփոթմունք է, ինչու էր հանցագործը համառորեն հետապնդել քաղաքապետի որդուն եւ ցանկացել ամեն գնով սպանել նրան։ Շփոթմունքի բերումով դժվար թե որեւէ մեկին հետապնդեն մինչեւ շքամուտք։ Համենայնդեպս այս գործը մտել է դատարան»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»