3076 դիտում
19:23 15-03-2019
Սրանք ամեն գնով հասել են իշխանության, ամեն գնով էլ փորձելու են պահել իշխանությունը՝ թքած ունենալով մեր ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա..Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը գրում է. Երեկ օպերայի մոտ իրականացավ իմ կանխատեսումներից ևս մեկը, ասում էի, որ երբ Նիկոլենց որոշումներից դժգոհ քաղաքացիները դուրս գան փողոց սեփական իրավունքները պաշտպանելու, Նիկոլը այդ մարդկանց դեմ ոստիկանությունից բացի հանելու է իր կողմնակիցներին, ովքեր հիմնականում լինելու են տարբեր ռանգի չինովնիկներ՝ ստեղծելով հասարակական բախումների վտանգ, ինչն էլ երեկ տեղի ունեցավ Օպերայի մոտ…
Փաստացի հասկանալով, որ եթե ոստիկանությունը ճնշի ժողովրդին, իրենց վարկանիշը իջնելու է, և Նիկոլի բարիկադներ քանդելու խոստումը ևս սուտ է դուրս գալու՝ տարբեր թաղերի թաղապետարանների աշխատողներ հասան Օպերա և կանգնեցին պայքարող ժողովրդի դեմ, որից հետո Ջազզվեի տնօրենությունը, հասկանալով, որ Նիկոլենք դրդում են քաղաքացիական բախումներ, հանդես եկավ հայտարարաությամբ և կոչ արեց դադարեցնել պայքարը…
Այո, դարձյալ ճիշտ էի, սրանք ամեն գնով հասել են իշխանության, ամեն գնով էլ փորձելու են պահել իշխանությունը՝ թքած ունենալով մեր ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա…
Սրանց վերջը հաստատ լավ չի լինելու, ուղղակի վախենում եմ մեր պետութունն էլ շատ տուժի…
Հակապետական իշխանություն.ժողովրդի դեմ, ժողովրդի անունից…
Այսինքն, երբ պետական ապարատից կրճատվող չինովնիկները դուրս գան փողոց պայքարելու, Նիկոլենք այդ մարդկանց դեմ կհանեն աշխատանքը չկորցրած չինովնիկներին, և այսպես շարունակ…
Նմանատիպ նյութեր
1412 դիտում
11:55 14-06-2021
Նիկոլը դեռ դիմադրում է և փորձելու է իշխանությունը պահել նույնիսկ ողբերգության գնով. Տիգրան Աբրահամյան
14002 դիտում
22:21 07-01-2019
Նիկոլի իշխանության մնալու ամեն մի օրը վտանգում է մեր պետության և ժողովրդի ապագան. Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1660 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր