211652_close_icon
views-count1355 դիտում article-date 14:31 10-06-2014

Գերմանիայում փոթորկի հետևանքով գրանցվել է 5 զոհ

Գերմանիայի հյուսիս֊արևմուտքում այս գիշեր ուժեղ քամու և կարկտի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Բացի այդ քամու պատճառով երթևեկությունը մի քանի ժամով կաթվածահար է եղել, հետաձգվել են նաև Դյուսելդորֆի օդնավակայանի չվերթները։ Քամու ուժգնությունն եղել է 40 մ/վ, նշում է ITAR-TASS-ը։ 3 մարդ մահացել է Դյուսելդորֆում, երբ տան վրա քամին ծառ է շրջել։ Քյոլնում հեծանվորդ է զոհվել, իսկ Էսենում՝ մի տղամարդ, ով փորձել է ճանապարհից մաքրել տապալված ծառերը։ Ներկայումս փոթորիկի հետևանքների վերացման և վնասի չափի գնահատման աշխատանքներ են իրականացվում։

Նմանատիպ նյութեր