2326 դիտում
14:18 10-06-2014
Անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում Հայաստանից 2 պատգամավոր հնարավոր է մեկնի Բաքու
Ուրբաթ՝ հունիսի 13-ին, պարզ կդառնա՝ հունիսի 16-18-ը Բաքվում կայանալիք «Ռոուզ-Ռոուդ» սեմինարին Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում հայ պատվիրակներ կմասնակցե՞ն, թե՞ ոչ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, ում հետ սեմինարին նախնական պայմանավորվածությամբ պետք է մեկնի նաեւ ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
Նա տեղեկացրեց, որ ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հանձնաժողովը նամակ է ուղարկել, որտեղ նշված է, որ կապահովեն անվտանգությունը, սակայն դա բավարար չէ եւ սպասում են ադրբեջանական կողմի վերջնական պատասխանին:
«Ուրբաթ օրը վերջնական որոշում կկայացնենք՝ կմեկնենք, թե ոչ»,- ասաց Թեւան Պողոսյանը եւ ավելացրեց, որ սեմինարին մասնակցությունը կարեւորվում է նրանով, որ տարածաշրջանային եւ Հարավային Կովկասի խնդիրներն են քննարկվելու: Թ. Պողոսյանը նաեւ ընդգծեց, որ ինքը Բաքու մեկնելուց չի վախենում, քանի որ իր վախը 1991-1994թթ-ին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «թաղված» է եղել եւ վախեր չունի: «Ես նաեւ 2011թ-ին եմ եղել Բաքվում»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
12830 դիտում
15:18 02-09-2017
Հայկական պատվիրակությունը Բաքու մեկնելու անվտանգության երաշխիքներ է ստացել
1354 դիտում
14:30 20-01-2024
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»