12833 դիտում
15:18 02-09-2017
Հայկական պատվիրակությունը Բաքու մեկնելու անվտանգության երաշխիքներ է ստացել
«Մենք չունենք բարդույթներ մեզ սահմանափակելու: Եթե որոշվել է միջոցառումը կազմակերպել Բաքվում, ապա մենք ուզում ենք ու կարող ենք գնալ Բաքու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանն ասաց, որ երկու օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի կողմից համանախագահներին ուղղված նամակում տրվել են անվտանգության երաշխիքներ բոլոր մասնակիցներին:
«Հաշվի առնելով Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը՝ բնական է, որ հայկական պատվիրակությունները միշտ էլ դիմել են անվտանգության երախշիքների համար: Հուսով եմ ադրբեջանակն կողմը կկարողանա ապահովել հայկական պատվիրակության ֆիզիկական ներկայությունը»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:
Հայկական պատվիրակության կազմում է նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նմանատիպ նյութեր
2326 դիտում
14:18 10-06-2014
Անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում Հայաստանից 2 պատգամավոր հնարավոր է մեկնի Բաքու
1357 դիտում
14:30 20-01-2024
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Նիկոլ Փաշինյան
1188 դիտում
12:39 17-01-2015
Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ է մեկնելու ողջ կազմով. ՉԻ
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»