211652_close_icon
views-count1985 դիտում article-date 18:05 10-06-2014

Դուբայ-Երևան չվերթով ժամանած 37-ամյա հոգեկան հիվանդը ծեծել է բորտուղեկցորդուհուն և ոչ միայն

37-ամյա Ա. Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով հոգեկան խանգարումներ, Դուբայ-Երևան չվերթով ժամանելով Երևան ինքնաթիռի վայրէջքից 40 րոպե առաջ ինքնաթիռում կատարել է խուլիգանություն. ոտքով հարվածել է բորտուղեկցորդուհուն, ծխել է ինքնաթիռում, հայհոյել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր