10531 դիտում
16:41 03-10-2014
37-ամյա հայը Դուբայ-Երևան չվերթի ժամանակ ծեծել է բորտուղեկցորդուհուն, իսկ ավելի ուշ ամբողջովին մերկ դուրս եկել զուգարանից
37-ամյա Ա. Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով հոգեկան խանգարումներ, 11.05.2014թ Դուբայ-Երևան չվերթով ժամանել է Երևան և ինքնաթիռի վայրէջքից 40 րոպե առաջ ինքնաթիռում կատարել է խուլիգանություն, ոտքով հարվածել է բորտուղեկցորդուհուն, ծխել է ինքնաթիռում, հայհոյել է:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, դատաքննության ընթացքում պարզել է, որ Արտյոմ Ստեփանի Միրզոյանը 2013 թվականի սկզբին ընտանիքի հետ մեկնել է ՌԴ Մոսկվա քաղաք՝ մշտական բնակության, և 2013 թվականի սեպտեմբերի 23-ին շուրջ մեկ ամիս վճարովի բուժում ստացել բժշկական գիտությունների Ռուսական ակադեմիայի Հոգեկան առողջության գիտական կենտրոնում, քանի որ վերջինս դարձել էր ագրեսիվ և սկսել էր ինքն իրեն անիմաստ բաներ խոսել:
01.04.2014 թվականին Ա.Միրզոյանը գործնական նպատակով ընտանիքի հետ մեկնել է Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաք, որտեղ դադարեցրել է բժիշկների կողմից նշանակված դեղահաբեր խմելը, ինչի հետևանքով վերջինիս մոտ տեղի է ունեցել հոգեկան հիվանդության սրացում: 12.05.2014 թվականին Դուբայ-Երևան FZ717 չվերթով ուղարկել Հայաստան: Վայրէջքից շուրջ 40 րոպե առաջ Ա.Միրզոյանը սկսել է իրեն ագրեսիվ պահել, ծխել օդանավում և չենթարկվելով օդանավի անձնակազմի օրինական պահանջներին՝ քաշել է բորտուղեկցորդուհի Կունդուզ Ուզաբեկովայի պարանոցին կապված շարֆը, մեկ անգամ ոտքով հարվածել բորտուղեկցորդ Աչռաֆ Տռաբելսիի ոտքին և մոտ 40 րոպե տևողությամբ տվել անհասցե հայհոյանքներ: Վայրէջքից հետո, երբ օդանավից դուրս են եկել ուղևորները, օդանավի անձնակազմի պահանջով օդանավի մոտ եկած անվտանգության և ոստիկանության աշխատակիցները փորձել են Ա. Միրզոյանին համոզելով օդանավից դուրս հանել, սակայն վերջինս չի լսել և չի ենթարկվել նրանց, հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ Դուբայ քաղաք և շարունակել է անհասցե հայհոյանքներ տալ:
Որոշ ժամանակ անց Ա. Միրզոյանը զուգարան գնալու ցանկություն է հայտնել և նրան թույլատրել են մտնել օդանավի զուգարան: Մի քանի րոպե անց Ա.Միրզոյանը դուրս է եկել օդանավի զուգարանից լրիվ մերկ վիճակում և օդանավի անձնակազմի, օդանավակայանի անվտանգության և ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ շրջելով օդանավի մեջ` շարունակել է անիմաստ ինչ-որ բաներ խոսել և անհասցե հայհոյանքներ տալ: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթաներ են անցկացրել Ա. Միրզոյանի ձեռքերին և բերման ենթարկել ոստիկանության գծային բաժին:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով հանրության համար վտանգավոր արարք կատարած Արտյոմ Ստեփանի Միրզոյանին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից:
Արտյոմ Ստեփանի Միրզոյանի նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց արտահիվանդանոցային հարկադիր բուժում և հսկողություն՝ տեղամասային հոգեբույժի մոտ:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին հրապարակվելու օրվանից մեկ ամսյա ժամկետում:
Նմանատիպ նյութեր
2278 դիտում
13:52 13-05-2014
37-ամյա տղամարդը Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռում ծեծել և փորձել է խեղդել բորտուղեկցորդուհուն
1985 դիտում
18:05 10-06-2014
Դուբայ-Երևան չվերթով ժամանած 37-ամյա հոգեկան հիվանդը ծեծել է բորտուղեկցորդուհուն և ոչ միայն
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան