2675 դիտում
14:53 11-06-2014
Այստեղ են ասել՝ կանգ ա՛ռ, երկրագունդ, այստեղ իջնող կա. Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Սարգսյանի, նրա կառավարման «թոփ» 10 բացթողումների, ղալաթի և նրա հարբած ելույթի մասին
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հնգամյա կառավարման տարիների կառավարությունն ամենասկանդալային կառավարությունն էր՝ ամենասկանդալային վարչապետով: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին բացթողումների «թոփ տասնյակը», որի արդյունքում ունենք այն ցուցանիշները, որոնք ունենք՝ աղքատության աճ, բնակչության նվազում:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հիշեցրեց, որ իր հաշվետվության վերջում գրել էր, թե Տիգրան Սարգսյանը գրել էր, թե Հայաստանը իր գործարարների ոլորտով գերազանցել է Ֆրանսիային: «Այստեղ են ասել՝ կանգ առ, երկրագունդ, այստեղ իջնող կա»,- նկատեց Ն. Փաշինյանը:
Նախ օֆշորային սկանդալը, ապա՝ գազի գնի թանկացումը, Նաիրիտի սնանկացումը, արագաչափերի, տեսախցիկների տեղադրումը, կուտակային կենսաթոշակների սկանդալային համակարգը, Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի աղետալի վիճակը և Տիգրան Սարգսյանի հարբած վիճակը մարզահամերգային համալիրում: Ինչպես նաեւ առանձնացրեց նախկին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի «ղալաթ են արել» արտահայտությունը: Միաժամանակ ավելացրեց, որ բացթողումներն այնքան շատ են, որ չի կարող մեկ ելույթում առանձնացնել, հետեւաբար «թոփ տասնյակում» առանձնացրել է առաջնայինները:
Նմանատիպ նյութեր
2207 դիտում
14:54 26-02-2019
Մեսին թոփ-5 լիգաներում տարվա լավագույն շրջանցողն է, Ռոնալդուն թոփ-50-ում չկա
Այս բաժնից
709 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
583 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
535 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին