211652_close_icon
views-count7664 դիտում article-date 16:50 12-06-2014

Դատարանի մոտ 31-ամյա երիտասարդի կրակոցներից տուժած ոստիկաններից մեկը ոստիկանության հրեշտակների գումարտակի աղջիկներից է

Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել բոլոր տուժածների հետ, շնորհակալություն է հայտնել նրանց, որ չեն վախեցել դիմահար կրակոցներից, զսպվածություն են ցուցաբերել և վնասազերծման ժամանակ զենք չեն կիրառել: Այս մասին [b]SHAMSHYAN.com-[/b]ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա փոխանցմամբ՝ ոստիկանապետը նաեւ շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավոր ոստիկաններին: Ի դեպ, նշենք, որ տուժած ոստիկաններից մեկն էլ ոստիկանության Հրեշտակների գումարտակի աղջիկներից է: Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com-[/b]ի թղթակիցը տեղեկացրել էր, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 12-ին, անհայտ երիտասարդը կրակոցներ է արձակել: Ավելի ուշ ոստիկանությունից փոխանցեցին, որ ոստիկանների ուղղությամբ կրակած երիտասարդը 31-ամյա Հայկ Կյուրեղյանն է: [b]SHAMSHYAN.com[/b]-ին ոստիկանությունից փոխանցել էին, որ նա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկաններ են վիրավորվել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանությունից [b]SHAMSHYAN.com[/b]-ին հաջողվեց նաեւ պարզել, որ տուժած ոստիկանների կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:

Նմանատիպ նյութեր