ԱԱ-2014. Մեքսիկան նվազագույն հաշվով հաղթեց Կամերունին. տեսանյութ
Բրազիլական Նատալ քաղաքում տեցի ունեցավ 2014 թվականի աշխարհի առաջնության A խմբի երկրորդ խաղը, որի շրջանակում միմյանց հետ մրցեցին Մեքսիկայի և Կամերունի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց մեքսիկացիների նվազագույն հաշվով հաղթանակով: Խաղի միակ գոլը հեղինակեց Օրիբե Պերալտան, ով աչքի ըկավ 61-րդ րոպեին: Հարկ է նշել, որ առաջին խաղակեսում մրցավարները չհաշվեցին Մեքսիկայի ընտրանու խփած «մաքուր» գոլը, և արձանագրեցին խաղից դուրս վիճակ: Հիշեցնենք, որ A խմբի մյուս խաղում Բրազիլիան 3:1 հաշվով առավելության էր հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ:
Մեքսիկա – Կամերուն`1:0
Գոլ` Պերալտա 61’