«Յուվենտուս»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Միլան»-ին. տեսանյութ
Իտալիայի առաջնության 3-րդ տուրի գլխավոր դիմակայության շրջանակում միմյանց հետ հանդիպեցին «Միլան»-ն ու «Յուվենտուս»-ը: «Սան Սիրո» մարզադաշտում կացացած խաղի ելքը վճռեց հյուրերի հարձակվող Կառլոս Տևեսի խփած միակ գոլը: Արգենտինացի հարձակվողը մրցակցի դարպասը գրավեց 71-րդ րոպեին:
Այս հաղթանակի շնորհիվ գործող չեմպիոնները վաստակեցին 9 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացան առաջին տեղ: «Միլան»-ը իր ակտիվում ունի 6 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում:
[b]«Միլան» - «Յուվենտուս»`0:1[/b]
Գոլ` Տևես 71’