1307 դիտում
23:29 13-06-2014
էլեկտրաէներգիան թանկանում է սպառողի հաշվին. տեսանյութ
Վերջին թանկացումից մեկ տարի չանցած, սպառողի գլխին կրկին նույն ամպն է կախվում: Հանրային խորհրդում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումն են քննարկում: Պատասխանողի աթոռին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներն են: Գարիկ Բաղրամյանը խոստանում է առանց էմոցիաների խոսել` միայն փաստերով: 2013-ի նոյեմբերից Ատոմակայանի մեկ տուրբինը 88 օր չի աշխատել: Էլցանցերն էլեկտրաէներգիա է գնել Հրազդանի ՋԷԿ-ից: Այստեղից էլ ճեղքվածքը: Սադոյանը ձայնը բարձրացնում է, շարունակում են կողքինները: Իսկ ինչո՞ւ պակասորդը պետք է սպառողի գրպանից լրացվի: Հարցն օդում կախված է մնում: Հանրային խորհրդի անդամները հերթ չեն տալիս պատասխանողին: Հարցեր են կուտակվել:
Սադոյանը խոստանում է չընդհատել, բայց չի ստացվում: Հարցերի տարափում խորհրդի անդամները նույնիսկ իրար հերթ չեն տալիս. նախորդ հարցը մոռացվում է: Իսկ ի՞նչ կլինի, երբ պակասորդը լրացվի: Հարցը մեկից մյուսին անցավ ու վերաձևակերպվեց, բայց բովանդակությունը չփոխվեց: Կիջնի՞ էլեկտրաէներգիայի սակագինը և ե՞րբ: Սակագինը կիջնի, եթե այլ գործոններ չփոխվեն: Դահլիճում չեն հավատում: Թե ոչինչ չփոխվի, էներգասարքերի մաշվածությունը կա ու կա: Քննարկումը շարունակվեց նույն ոճով: Պատասխաններն այդպես էլ չբավարարեցին Հանրային խորհրդի անդամներին:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/29604]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1851 դիտում
22:11 06-06-2014
Ինչո՞ւ է թանկանում էլեկտրաէներգիան. տեսանյութ
1412 դիտում
09:53 13-06-2014
Էլեկտրաէներգիան թանկանում է նաև ՀԷՑ–ի սխալ կառավարման արդյունքում․ Իրավունք
1461 դիտում
14:48 15-03-2021
«Պայքար պլաստիկով աղտոտման դեմ». Սպառողի իրավունքների պաշտպանության օրվա կարգախոսն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
961 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը
1153 դիտում
15:03 16-01-2025
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել