211652_close_icon

Նյու Յորքում հրաձգության հետևանքով տուժել է 3 մարդ

views-count1082 դիտում article-date 11:17 14-06-2014
ԱՄՆ֊ի Նյու Յորք նահանգում հրաձգություն է իրականացվել, որի հետևանքով տուժել է 3 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։ Այս մասին հայտնում է CBS-ը։ Դեպքը գրանցվել է նահանգի հարավարևելյան Յոնկերս քաղաքում՝ պիցերիայի մոտ։ Կրակողի մասին առայժմ տեղեկություն չկա։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։ Վիրավորներից մեկը 28-ամյա մի տղամարդ է, 31-ամյա կին և 9-ամյա աղջիկ։ Նրանց բոլորին հոսպիտալացրել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Նմանատիպ նյութեր