1038 դիտում
22:21 14-06-2014
Еuro Solution և Scandinavian Care կազմակերպությունները հետաքրքրված են Հայաստանում նոր ճառագայթային-ուռուցքաբանական կենտրոն ստեղծելու գաղափարով
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Շինարարական զարգացման ռազմավարական գործընկերության խորհրդի նախագահ (Construction Development Strategic Partnership Board Chairman) Վալդիս Բիրկավսի գլխավորած պատվիրակությանը:
Բիրկավսը հանդես եկավ առաջարկներով: Մասնավորապես նա հայտնեց, որ իրենք երկու գործընկեր (Еuro Solution, Scandinavian Care) կազմակերպությունների հետ հետաքրքրված են Հայաստանում նոր ճառագայթային-ուռուցքաբանական կենտրոն ստեղծելու գաղափարով:
«Մեր թիմն ունի ավելի քան հիսուն երկրներում հիվանդանոցային շինարարության և լայնածավալ մենեջմենթ իրականացնելու փորձ»,- ասաց Բիրկավսը:
Նա նշեց, որ իրենք պատրաստակամ են քննարկել մեր երկրում ներդրումային ծրագիր իրականացնելու բոլոր հնարավորությունները:
Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնելով առաջարկի համար նշեց, որ Հայաստանը բաց է առողջապահական համակարգում այլ երկրների հետ ներդրումային ծրագրերի իրականացման համար:
«Կարող եմ մատնանշել մարզային հիվանդանոցաշինության ոլորտում առողջապահության նախարարության և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունավետ օրինակը»,- նկատեց նախարարը` հավելելով, որ հենց այդ համագործակցության արդյունքում Հայաստանի անգամ հեռավոր մարզերի հիվանդանոցային համալիրներն իրենց նյութատեխնիկական հագեցվածությամբ Երևանի ժամանակակից բժշկական կենտրոններին չեն զիջում:
Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր նոր հիվանդանոցային համալիր կառուցելիս պետք է առաջին հերթին դիտարկել դրա նպատակահարմար տեղակայումը:
«Պետք է հաշվի առնել, թե որքանով է նպատակահարմար կառուցել նոր բժշկական կենտրոն այս կամ այն վայրում, հաշվի առնելով դրա հեռավորույթունը այլ բժշկական կենտրոններից»,- պարզաբանեց Արմեն Մուրադյանը:
Կողմերը ձեռք բերեցին պայմանավորվածություն համագործակցության բոլոր հնարավորություններն ու հեռանկարներն առաջիկայում առավել մանրամասն քննարկելու համար:
Նմանատիպ նյութեր
2461 դիտում
15:50 17-07-2019
Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների ճառագայթային բուժումը՝ պետպատվերով
2243 դիտում
12:32 06-09-2016
Քաբուլում ահաբեկիչները զավթել են CARE հումանիտար օգնության շենքը
1309 դիտում
20:18 14-06-2024
Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»