211652_close_icon
views-count2246 դիտում article-date 12:32 06-09-2016

Քաբուլում ահաբեկիչները զավթել են CARE հումանիտար օգնության շենքը

Աֆղանստանի նախագահ Քաբուլի հենց կենտրոնում գործող CARE հումանիտար օգնության շենքի վրա հարձակում են իրականացրել անհայտ անձինք, հաղորդում է TOLO-ն։ Նրանք ներխուժել են շենք, որտեղ երեկ երեկոյան պայթյուն էր որոտացել։ Այս պահին շենքի ներսում լսվում են կրակոցներ ու պայթյուններ։ Քաբուլի ոստիկանության պետ Աբդուլլահ Ռահման Ռահմանիի խոսքով՝ ահաբեկիչների թիվը երեքն է, որոնցից մեկին ոստիկանները կարողացել են ոչնչացնել։ Վիրավոր է 6 մարդ, 42 հոգու, այդ թվում՝ 10 օտարերկրացիների, հաջողվել է դուրս գալ շենքից։

Նմանատիպ նյութեր