211652_close_icon
views-count1931 դիտում article-date 00:58 15-06-2014

ԱԱ-2014. Կոստա-Ռիկան սենսացիոն հաղթանակ տարավ Ուրուգվայի նկատմամբ. տեսանյութ

2014 թվականի աշխարհի առաջնության առաջին անակըկնկալներից մեկի հեղինակը դարձավ Կոստա-Ռիկայի հավաքականը, որը սենսացիոն հաղթանակ տոնեց Ուրուգվայի ուժեղ հավաքականի նկատմամբ: Հատկանշական է, որ առաջին խաղակեսից հետո ուրուգվայցիները Կավանիի 11 մետրանոց հարվածից հետո 1:0 հաշվով հաղթում էին մրցակցին, սակայն երկրորդ խաղակեսում Կոստա-Ռիկայի հավաքականը իսկական հրաշք գործեց: Խաղի հերոս դարձավ կոստառիկացիների հարձակվող Ժոել Քեմփբելը, ով նախ 54-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 84-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց փոխարինման դուրս եկած Մարկո Ուրենային: Եվս մեկ գոլի հեղինակ դարձավ Օսկար Դուրատեն: Հավելենք, որ խաղի վերջին րոպեին կոպիտ խախտման համար խաղի գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը կարմիր քարտ ցույց տվեց Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Մաքսի Պերեյրային: [b]Ուրուգվայ – Կոստա-Ռիկա`1:3[/b] Գոլեր`Կավանի 24' (11մ) – Քեմփբել 54', Դուրատե 57', Ուրենա 84'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր