2358 դիտում
15:13 16-06-2014
Հացադուլ հայտարարած դատապարտյալը ի նշան բողոքի նաև մեխեր է կուլ տվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել եւ մեխեր կուլ տվել: Այս մասին այսօր` հուլիսի 16-ին դիմելով SHAMSHYAN.com-ին տեղեկացրեց Հրաչյա Գևորգյանի մայրը Նախշուն Ենգիբարյանը:
Նա փոխանցեց, որ որդին այժմ գտնվում է ծանր առողջական վիճակում, ունի տեսողական խնդիրներ, կուրանում է և վիրահատական միջամտություն է հարկավոր աչքերի բուժման և մեխերը հեռացնելու նպատակով:
Տեղեկացրեց նաեւ, որ որդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու պայմանով անձին պատանդ վերցնելու և պահելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Գարիկ Հարությունյանի հետ , որպես զենք օգտագործվող դանակով կյանքի և առողջությանը համար վտանգավոր բռնության գործադրմամբ ֆիզիկական ազատությունից ապօրինաբար զրկել և իր բնակության վայր են տեղափոխել Նաիրա Հարությունյանին և նրա անչափահաս որդուն` Սուրեն Ջաբուրյանին: Պատանդներին ազատելու պայմանով Ն. Հարությունյանի հորից` Ս.Հարությունյանից հարկադրաբար պահանջել են գումար, որն ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին:
Բացի այդ Հրաչյա Գևորգյանը, գտնվելով ազատազրկման վայրում, բազմիցս անգամ Ս. Հարությունյանից շորթման եղանակով, այն է` սպառնալով, որ կնվաստեցնի վերջինիս դստերը` Ն.Հարությունյանին` նրա մերկ նկարների ցուցադրմամբ, ինչպես նաև կվնասի Ն.Հարությունյանին և նրա երեխաներին, պահանջել և ստացել է խոշոր չափերի գումար: Գործով որպես պաշտպաններ են հանդես գալիս Մարինե Թովմասյանը, Հայկ Հովհաննիսյանը և Ազատ Մարգարյանը:
Որպես տուժող հանդես են գալիս Նաիրա Հարությունյանը, նրա հայրը` Սուրեն Հարությունյանը, որդին` Սուրեն Ջաբուրյանը, Արթուր Գևորգյանը, Նշան Գևորգյանը, Արմեն Գևորգյանը և Սարգիս Մկրտչյանը: Դատաքննության ընթացքում վկաներից մեկը(Մերի Իսրայելյան) պատմել է, որ տուժող Նաիրա Հարությունյանը զանգել է իրեն, ասել, որ մեկ ժամից զանգի իր հորը և ասի, որ Հրաչն իրեն գողացել է: Հետագայում, երբ Հրաչին արդեն ձերբակալեն էին, Նաիրան եկել է իրենից ապրանք գնելու և ասել, թե Հրաչի գլխին սարքել է, որ հանգիստ ապրի: Ըստ վկայի ցուցմունքների` Նաիրան վարձակալել է իր բնակարանը, իրենից վերցրել է ապրանքներ, որոնց դիմաց չի վճարել և միայն ինքը չէ, որ տուժել է Նաիրայի գործողություններից:
Մերին պատմել է, որ իր այս ցուցմունքից հետո Նաիրան սպառնացել է իրեն և իր հարազատներին, իսկ ցուցմունքից առաջ Նաիրայի հայրը համոզել է իրեն, որպեսզի ցուցմունք չտա այս գործով: Պաշտպանական կողմը պնդում է, որ կինը` Նաիրա Հարությունյանը, «գործ է սարքում» իր քաղաքացիական ամուսնու` Հրաչյա Գևորգյանի դեմ: Հրաչի Մայրը փորձել է ինքնահրկիզվել ի նշան բողոքի դատաքննության ընթացքից:
Հրաչյա Գևորգյանը նշում է նաև, որ ցանկության դեպքում շատ հեշտ հնարավոր է բացահայտել, թե որտեղ և ինչ պայմաններում է գտնվել Նաիրա Հարությունյանը, քանի որ, եթե ենթադրենք, թե ինքը Նաիրա Հարությունյանին պատանդ էր վերցրել, ապա Նաիրան իր նշած պատանդ վերցված լինելու ժամանակահատվածում իր տրամադրության տակ ունեցել է նոութբուք, օգտվել է սոցիալական ցանցերից և կարող էր շատ հանգիստ տեղեկացնել, որ իրեն պատանդ են վերցրել: Անբաստանյալը պահանջում է արդար դատաքննություն:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»