4968 դիտում
17:14 16-06-2014
Իտալիայում դատեցին Դեդ Հասանի սպանությունը ծրագրող հանցախմբին
Իտալիայի Բարի քաղաքի դատարանը վճիռ է կայացրել Եվրոպայում ռուսական մաֆիայի պարագլուխներից մի քանիսի նկատմամբ: Դատարանի առաջ կանգնել են 8 «օրենքով» գողեր: Նրանց մեջ են հայտնի քրեական «հեղինակություն» Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի), Բեսիկ Կուպրաշվիլին (Բեսո) և Թեմուր Նեմսիցվերիձեն (Ցրիպա), ովքեր մեղադրվում էին կեղծ փաստաթղթերի միջոցով միջազգային հանցավոր կազմակերպություն, դրամաշորթության, թալանի նպատակով հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ:
Բարիի դատախազը Մերաբ Ջանգվելաձեի համար պահանջեց 10 տարի և 8 ամիս ժամկետով ազատազրկում, սակայն դատարանը մեղադրյալների վրայից հանեց ամենածանր՝ մաֆիայի գործունեության մեջ մասնակցության մեղադրանքը, ինչի արդյունքում Ջանգվելաձեն դատապարտվեց ընդամենը 4 տարի և 8 ամիս, իսկ մնացածները՝ 3 տարի և 2 ամիս ժամկետով ազատազրկման:
Հանցախմբին Իտալիայի իրավապահները հետևել էին 2012 թվականից. ձայնագրվել էին բազմաթիվ հեռախոսազրույցներ, որոնցից մեկում ծրագրվում էր քրեական աշխարհի վառ ներկայացուցիչներից մեկի՝ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունը, ով 2013 թվականի հունվարին դիպուկահարի կողմից սպանվեց Մոսկվայի ռեստորաններից մեկում: Հանցախումբը ձերբակալվել էր 2013 թվականի ամռանը Եվրոպոլի և Իտալիայի իրավապահների համատեղ գործողությունների արդյունքում:
Նմանատիպ նյութեր
2928 դիտում
17:05 27-01-2014
Մոսկվայում ձերբակալել են Դեդ Հասանի զարմիկին և նրա «սանիկին». տեսանյութ
2818 դիտում
17:30 06-02-2014
Եկատերինբուրգում «գողականները» մասնակցել են Դեդ Հասանի զարմիկի «յոթին». տեսանյութ
2779 դիտում
11:53 17-02-2014
Մոսկվայում ձերբակալել են Դեդ Հասանի մտերիմ Միրո Համադյանին՝ «Միրոնին»
Այս բաժնից
907 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1117 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
850 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը