211652_close_icon
views-count3078 դիտում article-date 23:26 16-06-2014

Կարկուտը հողին է հավասարեցրել Պուշկինո համայնքի բերքը. տեսանյութ

Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Լոռու մարզի Պուշկինո համայնքին: 90 տոկոսով վնասվել են գյուղի տնամերձ այգիները, լուրջ վնաս է հասցվել նաև հացահատկի ցանքատարածություններին: Ամբողջ բերքը հողին է հավասարվել: Այս համայնքում հիմնական ապրուստի միջոցը հողագործությունն ու անասնապահությունն է: Եթե միջին բերքատվություն չի լինում գյուղացին կիսով չափ զրկվում է ապրուստի միջոցից: Գյուղապետարանում արդեն ստեղծվել է հանձնաժողով՝ վնասի չափը հաշվելու համար: Հաշվարկը կներկայացնեն Լոռու մարզպետարան, որն էլ կդիմի Գյուղնախարարություն: Կարկուտից տուժած համայնքները փոխհատուցում չեն ստացել, բայց անվճար պարարտանյութ է բաժանվել: Պուշկինոյի բնակիչները հուսով են, որ իրենց էլ կաջակցեն: Պտղատու ծառերը վերականգնել հնարավոր չի լինի, բայց կարտոֆիլն ու հացահատիկը պարարտանյութով հնարավոր է փրկել: Պուշկինո համայնքում միայն մեկ հակակարկտային կայան է գործում, կրակոցներ կատարվել են, բայց մեկ կայանով ամբողջ համայնքը պաշտպանել հնարավոր չէ: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29729]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր