211652_close_icon
views-count9862 դիտում article-date 11:04 17-06-2014

Արմավիրի Նորապատ գյուղում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել ռուսական սահմանապահ զորքերի սերժանտը

Այսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ազահանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի տներից մեկում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գագիկ Ավետիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թեմուր Ջնդոյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը գյուղի տներից մեկում հայտնաբերել է 27-ամյա Գագիկ Մխիթարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Փաստի առթիվ Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մխիթարյանն աշխատում էր ռուսական սահմանապահ զորքերում,կոչումով սերժանտ էր, ամուսնացած էր, ուներ 3 տարեկան մանկահասակ տղա: Հայտնաբերվել է նաև որսորդական երկփողանի հրացանը, որով Գ. Մխիթարյանը կրակել է իր կրծքավանդակի ձախ հատվածին:

Նմանատիպ նյութեր