1945 դիտում
20:29 17-06-2014
Մեկօրյա կոլապս մետրոյում` ո՞վ է մեղավոր. տեսանյութ
Կիրակի` հունիսի 15-ի երեկոյան Երևանի մետրոպոլիտենն աշխատել է անկանոն: Սահմանված 3-5 րոպեի փոխարեն գնացքները մոտեցել են 25-30 րոպե ընդմիջումներով: Ընդ որում, ոչ ոք այդ մասին չի զգուշացրել ուղևորներին: Մարդիկ գնել են տոմսը, իջել շարժասանդուղքով, հետո միայն իմացել, որ շարժասարքերը աշխատում են մոտ կես ժամ ուշացումով: Մի քանի ժամ շարժասարքերը աշխատել են միակողմանի: Ուղևորներին օգնել են կողմնորոշվել աշխատակիցները: Ինչով էր պայմանավորված մետրոյի մեկօրյա կոլապսը` Արմնյուզն արդեն մի քանիր փորձում է պարզել Մետրոպոլիտենի ղեկավարներից: Երկուշաբթի կեսօրից հետո միայն մամուլի քարտուղարն ասաց, որ թեման չեն ցանկանում դարձնել հրապարակային: Նկարահանումներ կատարելու մեր գրավոր խնդրանքն էլ մերժվեց մեկ ամբողջ օր սպասեցնելուց հետո: Տնօրենը կտրականապես մերժեց նկարահանումն էլ, հարցազրույցն էլ:
Իրականում ո՞րն էր մետրոյի աշխատանքում արտակարգ իրավիճակի պատճառը` պատասխանատուները որևէ մեկնաբանություն չտվեցին: Մեր ունեցած տեղեկություններով` հին վագոններից մասեր էին պոկվել և թափվել ռելսերի վրա: Ինչն էլ դարձել է տեխնիկական խնդիրների պատճառ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29745]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2218 դիտում
23:12 01-10-2014
Տրանսպորտային կոլապս` Հայկաձորում. տեսանյութ
11748 դիտում
10:30 29-08-2019
Սեպտեմբերի 1-ից Երևանում սկսվելու է տրանսպորտային կոլապս. «Ժամանակ»
4778 դիտում
10:25 27-06-2020
«Կոլապս»՝ անշարժ գույքի շուկայում. Կառավարությունը կսուբսիդավորի՞ հիպոթեքային վարկերը. «Ժամանակ»
Այս բաժնից
658 դիտում
21:24 27-12-2024
Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը
562 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ