211652_close_icon
views-count2215 դիտում article-date 23:12 01-10-2014

Տրանսպորտային կոլապս` Հայկաձորում. տեսանյութ

Մեծ խնդիր` փոքր գյուղում: Սահմանամերձ Հայկաձորը տրանսպորտային կոլապսի մեջ է: Գնացքը, որով հայկաձորցիները կարող էին հասնել Գյումրի, Երեւան, Արմավիր, այլևս չի կանգնում «Բագրավան» կիսակայարանում: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն արդարացված է համարում կիսակայարանի գործունեության դադարեցումը: Ընկերության ուղեւորափոխադրումների տնօրինության պետի տեղակալն ասում է, որ «Բագրավան» կիսակայարանը երբևէ նորմալ չի էլ գործել, նույնիսկ նորոգելն էր աննպատակահարմար: Հայկաձորցիներին ընկերության պատասխանը չի համոզում: Վստահ են, որ կիսակայարանը նորոգելու և վերագործարկելու դեպքում գյուղի տրանսպորտային խնդիրը կթեթևանա: Հայկաձորցիների համար արտաքին աշխարհի հետ կապող տրանսպորտային միակ միջոցը մնում երթուղային տաքսին, որն աշխատում է օրական մեկ անգամ և սպասարկում է միանգամից 4 գյուղի: «Բագրավան» կիսակայարանի գործունեության դադարեցումից հայկաձորցիները մեկ օգուտ թերևս կունենան: Մարզպետը միջնորդել է, որպեսզի տարածքի չօգտագործված խիճը օգտագործվի համայնքի քարուքանդ ճանապարհների փոսերը լցնելու համար: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34523]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր