960 դիտում
16:22 18-06-2014
Մայրաքաղաքում արդեն իսկ փոխարինվել և վերանորոգվել է 9200 գծմ ջրթափ խողովակ
Երևանի քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն համագործակցությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում ընթացքի մեջ են բազմաբնակարան բնակելի շենքերի ջրթափ խողովակների փոխարինման և վերանորոգման աշխատանքները:
Ծրագրի մեկնարկից մինչ օրս փոխարինվել և վերանորոգվել է 9200 գծմ ջրթափ խողովակ: Նշենք, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված է համապատասխան աշխատանքներ իրականացնել 18852 գծամետր ծավալով:
Աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի, երբեմն նաև ճոպանների օգնությամբ:
Բազմաբնակարան շենքերի բնակիչները, հետևելով աշխատանքներին, նշել են, որ հատկապես վերջին շրջանի առատ տեղումների պարագայում ջրթափ նոր խողովակների տեղադրումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ջրահեռացման, այլև շենքի պահպանման տեսանկյունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
3056 դիտում
14:09 02-12-2021
Դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. բավական խիստ կվարվենք. Սանոսյան
957 դիտում
16:48 05-12-2022
Մայրաքաղաքում աշնանային էտին մասնակցել է 1520 միավոր տեխնիկա, էտվել է շուրջ 9200 ծառ
1098 դիտում
16:33 28-08-2014
Մայրաքաղաքում շարունակվում են ջրթափ խողովակների փոխարինման աշխատանքները
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել