211652_close_icon
views-count1649 դիտում article-date 21:52 18-06-2014

ԱԱ-2014. Հոլանդիան դժվարին հաղթանակ տարավ Ավստրալիայի նկատմամբ. տեսանյութ

2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի խաղում Հոլանդիայի հավաքականը, որը նախորդ տուրում 5:1 հաշվով պարտության էր մատնել աշխարհի չեմպիոն Իսպանիայի ընտրանուն, դժվարին պայքարում կամային հաղթանակ տարավ Ավստրալիայի հավաքականի նկատմամբ: Առաջին խաղակեսը ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: 20-րդ րոպեին Արյեն Ռոբենի դիպուկ հարվածին, մեկ րոպե անց ֆանտաստիկ գոլով պատասխանեց Թիմ Քեհիլը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ավստրալացիները 11 մետրանոցի իրավունք ստացան, որը անվրեպ իրացրեց Մայլ Յեդինակը: Այդուհանդերձ կանաչ մայրցամաքի ներկայացուցիչները երկար ուրախանալու առիթ չունեցան, քանի որ ընդամենը 4 րոպե անց վան Պերսին հավասարեցրեց հաշիվը, իսկ 68-րդ րոպեին փոխարինան դուրս եկած Մեմֆիս Դեպայը հեռահար հարվածով հաղթանակ պարգևեց «Նարնջագույն թիմին»: Այսպիսով Հոլանդիան վաստակեց 6 միավոր և մեկ ոտքով արդեն 1/8 եզրափակիչում է: [b]Հոլանդիա – Ավստրալիա`3:2[/b] Գոլեր` Քեհիլ 21’, Յեդինակ 64’ (11մ) – Ռոբեն 20’, վան Պերսի 58’, Դեպայ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր