211652_close_icon
views-count1480 դիտում article-date 19:29 19-06-2014

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցել է ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստին

Հունիսի 19-ին Վառնայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ հանդիպումը, որի ընթացքում ամփոփվեցին ՍԾՏՀ-ում Բուլղարիայի 6-ամսյա նախագահության արդյունքները: Հանդիպման նախօրեին` հունիսի 17-18-ը, կայացավ ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը, որին Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվեցին մի քանի տասնյակ որոշումներ և առաջարկություններ: ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհուրդը հաստատեց նաև հայ դիվանագետի նշանակումը Ստամբուլում տեղակայված կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարությունում: ՍԾՏՀ նախագահությունը հուլիսի 1-ից Բուլղարիայից փոխանցվում է Հունաստանին:

Նմանատիպ նյութեր