1259 դիտում
16:11 20-06-2014
Հրաչյա Հարությունյանի կինը հերքում է ամուսնուն կալանքից ազատելու մասին լուրերը
Ռուսաստանում վթարի հետեւանքով 18 մարդու մահվան մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի մասով ռուսական լրատվամիջոցները գրել էին, թե նրա կալանքի ժամկետը չի երկարացվել եւ ազատ է արձակվել:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը սույն հարցի շուրջ զրուցեց նրա կնոջ՝ Անահիտ Մարտիրոսյանի հետ, ով նշեց, որ դա ապատեղկատվություն է եւ իրականությանը չի համապատասխանում:
«Մենք փաստաբանի հետ ավելի ուշ ենք կապվելու, բայց միանշանակ կարող եմ ասել, որ նման բան չկա»,- ասաց նա:
Ավելի վաղ Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթը, մեզ հետ զրույցում հույս էր հայտնել, որ հորը կդատապարտեն ոչ թե 7 տարվա ազատազրկման, այլ ավելի մեղմ պատիժ կտան: «Ասում են, որ հայրս պետք է իմանար, որ ավտոմեքենան անսարք է, սակայն նա գնացել է արտագնա աշխատանքի եւ նրան այդ մեքենան են տվել: Նա էլ, իմանալով թե սարքին է, վարել է: Եթե իմանար, որ մեքենան անսարք է միանշանակ չէր վարի: Ամեն դեպքում, ուրախ կլինենք, որ ոչ թե 7 տարվա ազատազրկման դատապարտեն, այլ ավելի մեղմ պատիժ լինի»,- ասել էր Լիլիթ Հարությունյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Դաշնության ոստիկանությունն ավարտել է Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի հետաքննությունը: ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ հետաքննությունն ուղարկվել է դատախազություն: Հետաքննությունը գտել է, որ բեռնատարը համապատասխան սպասարկում չի անցել. գտնվել է տեխնիկապես անսարք վիճակում, իսկ արգելակները գրեթե չեն գործել:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր որոշում է կայացրել չերկարաձգել КамАЗ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքը, ով մեղադրվում է մերձմոսկովյան շրջանում ուղևորատար ավտոբուսի հետ իր կողմից վարած բեռնատարի բախման հետևանքով 18 մարդու մահվան մեջ:
Դատարանը խախտումներ է հայտնաբերել 2013 թվականի դեկտեմբերի 13-ի՝ Տվերի դատարանի կայացրած որոշման մեջ և նյութերն ուղարկել վերանայման: Իսկ դեկտեմբերյան դատական որոշումից հետո մի քանի անգամ երկարաձգվել է Հ. Հարությունյանին կալանքի տակ պահելու որոշումը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած КамАЗ մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չի անցել և բացի այդ, Հ. Հարությունյանը խախտել է երթևեկության կանոնները:
Նմանատիպ նյութեր
4561 դիտում
15:47 26-02-2021
Վարչապետի խոսնակը հերքում է Վաղարշակ Հարությունյանին Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու լուրերը
13174 դիտում
21:25 03-10-2020
Արցախի նախագահի մամուլի խոսնակը հերքում է Արայիկ Հարությունյանի վիրավորվելու մասին լուրերը
4363 դիտում
11:06 14-03-2021
ՊՆ-ն հերքում է Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»