9677 դիտում
10:45 21-06-2014
Երեկ Արարատի զորամասերից մեկում մահացած 20-ամյա զինծառայողին, ով ընտանիքի միակ տղան էր, սպանել են
Արարատի մարզի N զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 20-ի առավոտյան հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Գրիշա Մուրադի Խաչատրյանին սպանել են: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Առաջին իսկ հնարավորության դեպքում օրենքով նախատեսված թույլատվության սահմաններում նախաքննության արդյունքները կհրապարակվեն:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի N զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 20-ի առավոտյան, հակառակորդի կրակոցից սպանված 20-ամյա Գրիշա Մուրադի Խաչատրյանի հարազատները եւ համագյուղացիները նրանց տան բակում հավաքված՝ չեն կարողանում ծնողներին հայտնել նրանց միակ որդու մահվան մասին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը: Գյուղապետը փոխանցեց, որ ծնողներին ասել են, թե Գրիշան վիրավորվել է: «Շատ ծանր վիճակ է: Գրիշան ընտանիքի փոքրն էր եւ ընտանիքի միակ տղան: Քույրերն ամուսնացած են: Սովորում էր ԵՊՀ-ի 1-ին կուրսում: Պատմաբան էր ուզում դառնալ: Ծառայությունից հետո պետք է ուսումը շարունակեր»,- պատմել էր գյուղապետը: Մ. Մկրտչյանը փոխանցել էր նաև, որ ծնողները գիտեին, որ Գրիշան այսօր դիրքերից պետք է իջներ եւ անհամբեր սպասել են, թե երբ է լուսանալու, այնինչ մինչեւ հիմա հարազատներն ու համագյուղացիները չեն կարողանում հայտնել նրանց որդու մահվան մասին լուրը: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ երեկ գիշեր եւ այսօր առավոտյան հակառակորդի կրակոցներից 2 հայ զինծառայողներ են զոհվել: [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով` երեկ գիշեր զոհված զինծառայողը ԼՂՀ N զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանն է, ով զորակոչվել էր բանակ ԼՂ Մարտունու շրջանից: Նա 26 տարեկան էր: Մյուս զինծառայողը զոհվել է Արարատի N զորամասում:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը միջադեպի հետ կապված հրապակում էր արել, որում ասվում է. «Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
Նմանատիպ նյութեր
4964 դիտում
11:24 24-06-2014
Արարատի զորամասերից մեկում սպանված 20-ամյա Գրիշայի մահվան փաստով, ով ընտանիքի միակ տղան էր, ձերբակալված կա
Այս բաժնից
1414 դիտում
23:07 19-11-2024
ՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշարջանառության հերթական դեպքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1273 դիտում
22:49 19-11-2024
Իշխանությունը նոր մահակ է ստեղծել հարկ վճարող հերոս քաղաքացու գլխին․ Անդրանիկ Հարությունով. armlur.am
1012 դիտում
22:42 19-11-2024
Բանկային քարտով և sms-ով վճարելու հնարավորություն չկա․ Telcell-ը խախտում է պայմանագրի կետերը