211652_close_icon
views-count4964 դիտում article-date 11:24 24-06-2014

Արարատի զորամասերից մեկում սպանված 20-ամյա Գրիշայի մահվան փաստով, ով ընտանիքի միակ տղան էր, ձերբակալված կա

Արարատի մարզի N զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 20-ի առավոտյան հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Գրիշա Մուրադի Խաչատրյանի սպանության փաստով կա 1 ձերբակալված: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով, ձերբակալվել է պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դեպքի վայրը չպահպանելու եւ այն խեղաթյուրելու համար: Սակայն վերջինս սպանության հետ կապ չունի: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 20-ամյա Գրիշա Մուրադի Խաչատրյանին սպանել են: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մերի Սարգսյանը: Նա տեղեկացրել էր, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և կատարվում էր նախաքննություն: Առաջին իսկ հնարավորության դեպքում օրենքով նախատեսված թույլատվության սահմաններում նախաքննության արդյունքները կհրապարակվեն: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի N զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 20-ի առավոտյան, հակառակորդի կրակոցից սպանված 20-ամյա Գրիշա Մուրադի Խաչատրյանի հարազատները եւ համագյուղացիները նրանց տան բակում հավաքված՝ չէին կարողանում ծնողներին հայտնել նրանց միակ որդու մահվան մասին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը: Գյուղապետը փոխանցել էր նաև, որ ծնողներին ասել են, թե Գրիշան վիրավորվել է: «Շատ ծանր վիճակ է: Գրիշան ընտանիքի փոքրն էր եւ ընտանիքի միակ տղան: Քույրերն ամուսնացած են: Սովորում էր ԵՊՀ-ի 1-ին կուրսում: Պատմաբան էր ուզում դառնալ: Ծառայությունից հետո պետք է ուսումը շարունակեր»,- պատմել էր նա: Մ. Մկրտչյանը փոխանցել էր նաև, որ ծնողները գիտեին, որ Գրիշան այդ օրը դիրքերից պետք է իջներ եւ անհամբեր սպասել էին, թե երբ է լուսանալ:

Նմանատիպ նյութեր