211652_close_icon
views-count9407 դիտում article-date 15:33 21-06-2014

Հանրապետության նախագահն այցելել է ոստիկանության զորքերի նորակառույց շենք. շատ միջազգային կազմակերպություններ կնախանձեին պայմաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 21-ին, Ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ոստիկանության զորքերի նորակառույց շենք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքի բացման առթիվ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանը հայտնեց, նոր կառուցվող շենքը հնարավորություն կտա ոստիկաններին ավելի լավ ու պրոֆեսիոնալ աշխատել: Վ. Գասպարյանը ընդգծեց նաև, որ շենքի հիմնանորոգումը ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրի շրջանակում է իրականացվել: Նախագահը հանձնարարել է, որպեսզի ստեղծվեն բարվոք պայմաններ՝ ոստիկանական զորքերի համար ձեռք բերելով նորը և նորոգելով եղածը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարմիր ժապավենը կտրելուց հետո նախագահը շրջեց շենքով, ծանոթացավ նոր պայմաններին ու արված աշխատանքներին: Ի դեպ, վարչական շենքը ունի նոր կահավորված ու ժամանակակից աշխատասենյակներ և ըստ բարձրաստիճան ոստիկանների պնդումնների՝ ստեղծված են բոլոր պայմանները ոստիկանների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու համար: Ոստիկանական զորքերին տրամադրվել է նաև նոր տեխնիկա, ջրցան տարբեր տեսակի մեքենաներ և այլն: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+

Նմանատիպ նյութեր