211652_close_icon
views-count1148 դիտում article-date 16:50 21-06-2014

Պուտինն Իրաքին ռազմական օգնություն կտրամադրի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկին ռազմական օգնություն տրամադրել։ Այս մասին հայտնել են Իրաքում գտնվող դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է Ynet֊ը։ Իրաքի իսլամիստական ապստամբների հակազդման համար ՌԴ նախագահը խոստացել է Բաղդադ ռազմական օգնության խմբաքանակ ուղարկել։ «Օգնությունն արդեն մոտ օրերս կժամանի։ Դրանում ներառված են ռազմական ինքնաթիռներ, զինված ցամաքային տրանսպորտային միջոցներ և ռազմաթերք»,֊ գրում է Al-Mustaqbal պարբերականը։

Նմանատիպ նյութեր