ԱՄԷ-ն Իրաքին կտրամադրի 10 միավոր մոդեռնիզացված Mirage 2000-9 կործանիչ
Արաբական ՄիացյալԷմիրությունների իշխանությունները որոշել են Իրաքին տրամադրել 10 միավոր մոդեռնիզացված Mirage 2000-9 կործանիչներ, ինչպես նաև ռուսական արտադրության այլ սպառազինություններ՝ որպես աջակցություն «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Defencenews.com-ը, հղում անելով ԱՄԷ-ի իր աղբյուրին, գրում է, որ արաբական պետությունը փորձում է աջակցել Իրաքի անվտանգության ուժերին, հատկապես Բաղդադից դեպի հյուսիս՝ Էրբիլ քաղաքն ընկած հատվածում, որն Էմիրությունների համար ռազմավարական շահեր ներկայացնող հատված է, այդ թվում՝ նավթային և գազային ոլորտում: