211652_close_icon
views-count1793 դիտում article-date 16:39 21-06-2014

Մագնուս Կարլսենն աշխարհի չեմպիոն է նաև արագ և կայծակնային շախմատի վարկածներով

Դուբայում երեկ ավարտվել է աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը: Փայլուն խաղով կրկին աչքով է ընկել նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը 21 հնարավորից վաստակել է 17 միավոր և դարձել աշխարհի չեմպիոն, հայտնում է Հայստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ուրախությամբ նշենք, որ լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք գրավել են համապատասխանաբար 6-րդ և 9-րդ տեղերը: Խաղացված 21 տուրերից հետո՝ 1.Կարլսեն – 17 2.Նեպոմնյաշի – 16 3.Նակամուրա – 16 6.Արոնյան – 13,5 9.Սարգսյան – 13 29.Անդրիասյան – 12 68. Մովսիսյան – 10 Ընդամենը 116 մասնակից:

Նմանատիպ նյութեր