211652_close_icon

Հեռուստացույցի աղմուկը բացասաբար է անդրադառնում երեխայի ուղեղի զարգացմանը. գիտնականներ

views-count1664 դիտում article-date 19:07 21-06-2014
Գիտնականները պարզել են, որ հեռուստացույցի աղմուկը բացասական ազդեցություն կարող է ունենալ երեխայի հոգեկան զարգացման վրա: Այս մասին նշված է Journal of Children and Media ամսագրում: Ըստ գիտնականների՝ այն «արգելակում» է երեխայի լեզվական զարգացումը, մանկահասակ երեխաները պետք է ավելի շատ շփվեն իրենց ծնողների հետ, իսկ հեռուստատեսային հաղորդումները չեն նպաստում երեխայի ուղեղի զարգացմանը: Ավելին, աղմուկը խանգարում է նրանց նաև կենտրոնանալու հարցում: Բժիշկների պնդմամբ՝ միայն կենդանի շփումը կարող է դրականորեն ազդել երեխայի ներդաշնակ զարգացմանը:

Նմանատիպ նյութեր