1756 դիտում
15:55 31-07-2014
Գազավորված ըմպելիքներն անչափահասների հիշողության վրա բացասաբար են անդրադառնում. հետազոտություն
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները համոզված են՝ օրական նույնիսկ 1 շիշ գազավորված ըմպելիք խմելը անչափահասների մոտ հիշողության հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել:
The Daily Mail-ը գրում է, որ հիշողությունը թուլացնում են նաև քաղցր ըմպելիքները, ինչը բացասական ազդեցություն կունենա երեխայի վրա ուսման հարցում: Բացի այդ, գազավորված ըմպելիք օգտագործելու դեպքում մարդու օրգանիզմն արագ է ճարպակալում: Այն հատկապես նկատելի է դեռահասների շրջանում: Դոկտոր Սքոթ Կինոսկին նշում է. «Գաղտնիք չէ, որ ռաֆինացված ածխաջրերը, որոնք առկա են քաղցր ըմպելիքներում, նյութափոխանակության լուրջ խանգարումներ են առաջացնում: Իսկ այժմ կարող ենք հաստատապես ասել, որ այն ազդում է նաև, և հատկապես՝ դեռահասների ուղեղի աշխատանքի վրա»:
Գիտնակաները փորձ են անցկացրել: Գազավորված ըմպելիքներ խմել են չափահասները: Նույն խմիչքը տվել են նաև երիտասարդ առնետներին: 1 ամիս անց անցկացված թեստը հաջողությամբ հանձնել են մարդիկ, սակայն գիտնականներն առնետների հիշողության հետ կապված խնդիրներ են արձանագրել:
Փորձագետներն ընդգծում են, որ անչափահասների համար անվտնանգ գազավորված ըմպելիք չկա: Փաստն այն է, որ 4-18 տարեկանների սննդակարգում օգտագործվող ամենաշատ քանակությամբ շաքարը հենց գազավորված ըմպելիքի մեջ է: Ներկայիս սերունդը 3 անգամ ավելի շատ է խմում գազովրված ըմպելիք, քան նրանց ծնողները՝ 20 տարի առաջ:
Նմանատիպ նյութեր
1830 դիտում
16:05 28-03-2019
Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով չեն հարկվի. փոխվարչապետ
3989 դիտում
13:11 29-09-2016
Ցավազրկող դեղորայքը բացասաբար է անդրադառնում սրտի աշխատանքի վրա. գիտնականներ
980 դիտում
20:56 28-12-2022
Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա․ ՅՈՒՆԻՍԵՖ
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին