211652_close_icon
views-count1222 դիտում article-date 19:50 21-06-2014

Հայաստանը ամենախաղաղասեր երկրների ցուցակում 97-րդն է, Ադրբեջանը՝ 123-րդը

The Institute for Economics and Peace միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհի խաղաղասեր պետություններ-2014» տարեկան վարկանիշային աղյուսակը: Այն կազմվում է՝ հիմնվելով տվյալ պետության տարածքում բռնության աստիճանի և իր արտաքին քաղաքականության ագրեսիայի մակարդակի վրա: Ուսումնասիրությունների արդյունքները որպես մեկնարկային կետ են ծառայում «Մարդկության հեռանկարները» մասշտաբային նախագծի համար, որը մասնագիտացած է մեր մոլորակի վրա զարգացման կայունության և խաղաղության փոխկապակցման բացահայտման գործում: Աղյուսակը կազմվել է 3 հիմնական խմբերի դասակարգված 22 որակների և քանակական ցուցանիշների հիման վրա: Ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 97-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 123-րդ: խաղաղասիրության տոկոսն այս տարի կազմել է ընդամենը 4%, քանի որ հաշվի են առնվել Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում տեղի ունեցող զինված բախումները: Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ 2008 թվականից մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածում խաղաղասիրության պայմանների բարելավում նկատվում է 51, հակառակ երևույթը՝ 111 պետություններում: Կազմվել է նաև վարկանիշային աղյուսակն այն 10 երկրների, որոնցում անվտանգության և անկայունության ռիսկային աստիճանն ամենաբարձրն է՝ 90%: Այդ երկրներն են՝ Արգենտինան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Զամբիան, Հաիթին, Չադը, Նեպալը, Լիբերիան և Քաթարը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ամենախաղաղասեր երկիր է ճանաչվել Իսլանդիան; Իսկ այդ նույն ցուցակի մնացյալ 9 հորիզոնականները զբաղեցրել են Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Կանադան, Ճապոնիան, Բելգիան, Նորվեգիան:

Նմանատիպ նյութեր