211652_close_icon
views-count12241 դիտում article-date 21:05 08-04-2017

Վրաստանը աշխարհում 70-րդն է զբոսաշրջության մրցունակության վարկանիշով, Հայաստանը՝ 84-րդը

Վրաստանը զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը 136 երկրների շարքում ճանապարհորդության և շբոսաշրջության մրցունակության ինդեքսով: Այս մասին հայտնում է [url=http://www.apsny.ge/2017/eco/1491698658.php]apsny.ge[/url]-ն: Գլոբալ մրցունակության ինդեքսը (The Global Competitiveness Index) գլոբալ ուսումնասիրություն է, որն անցկացնում է համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum): Վրաստանը ստացել է 3,7 միավոր, առավելագույն 7 հնարավորից: Ռուսաստանը 4,2 միավորով 43-րդն է: Հայաստանը 3,5 միավորով 84-րդ տեղում է, իսկ Թուրքիան 4,1 միավորով զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը: Առաջին տեղում է Իսպանիան՝ 5,4 միավորով: Ամենավատ ցուցանիշով՝ Եմենն է 2,4 միավորով 136-րդ տեղում: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2016-ին Վրաստան է այցելել 6,3 միլիոն զբոսաշրջիկ, պետական բյուջեն համալրելով 2 մլրդ դոլարով:

Նմանատիպ նյութեր