211652_close_icon
views-count8924 դիտում article-date 20:17 21-06-2014

«Գայի պլաշադկա» են տեղափոխվել մեծ թվով «գոլդ» համարանիշներով պապայի բալաների «երկաթյա նժույգները». վարորդների մի մասը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքում նրանց նկատմամբ կիրառվելու են խիստ միջոցներ: Անգամ եթե դրանց վարորդներն ու մեքենայատերերը կլինեն հանրությանը հայտնի դեմքեր՝ քաղաքական գործիչներ, օլիգարխներ, թե պաշտոնյաներ: Երեկ՝ հունիսի 20-ին, ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի հանձնարարությամբ Երևանի ՃՏՊ ուժեղացված ծառայության արդյունքում Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել 1 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները եղել են ոչ սթափ, իսկ մի մասն էլ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական: Եղել են նաև մեքենաներ, որոնց վարորդները, իրենց դնելով «լավ տղու տեղ», մեքենաներից հանել են համարանիշները ու Երևանի փողոցներում այդ վիճակով «զվռնել»: Տեղափոխված մեքենաներից են Չարենցի փողոցի բնակիչ Էրիկ Հայրապետյանի վարած BMW X5 մակնիշի 10 CD 100 համարանիշի ավտոմեքենան, ինչպես նաև Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ Նարեկ Օհանջանյանի կողմից վարած առանց համարանիշների սպիտակ գույնի Mercedes-ը և Երևանի Չկալովի փողոցի բնակիչ Գևորգ Մարտիրոսյանի վարած առանց համարանիշների սև գույնի Mercedes-ը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մարտիրոսյանի Mercedes-ի համարանիշը եղել է 81 FS 008, սակայն վարորդը այն փակցրել էր բեռնախցիկում: ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը, և բոլոր օրինախախտ վարորդները տուգանվելու են ՃՈ աշխատակցի կողմից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր