211652_close_icon
views-count16135 դիտում article-date 13:28 23-03-2015

Երևանի ՃՈ աշխատակիցները «գաի պլաշադկա» են տեղափոխել մեծ թվով «պապայի բալաների» ավտոմեքենաներ, քանի որ բալաները դրանք վարել են խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնելու արդյունքում ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխել այն վայ-վարորդների տրանսպորտային միջոցները, ովքեր իրենց «երկաթյա նժույգները» վարել են ոչ սթափ վիճակում: Միայն անցյալ շաբաթ «գաի պլաշադկա» է տեղափոխվել 117 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները հիմնականում, այսպես ասած, «ոսկե երիտասարդներ» են՝ «պապայի բալաներ», ովքեր իրենց «կոկոնները տաքացրած», իրենց համարելով անպարտելի՝ թանկարժեք ու «գոլդ» համարի ավտոմեքենաներով «թրև էին գալիս» Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երևի այդ մասին արդեն տեղեկացվել են նրանց հայրիկներն ու մայրիկները և հաստատ գոհ կլինեն ՃՈ աշխատակիցներից, որ նրանք հայտնաբերել են ավտոմեքենաները և դրանք տեղափոխել համապատասխան վայր, հակառակ դեպքում չէր բացառվի, որ նրանք ոչ սթափ վիճակում ավտովթարի հեղինակ կդառնային: Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է, որ ոչ սթափ վիճակում մեքենա չվարեն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բոլոր վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50,000-200.000 դրամի չափով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր