1703 դիտում
16:32 22-06-2014
Նորոգված խաչերը տեղադրվել են Գյումրիի սբ.Ամենափրկիչ եկեղեցու գմբեթներին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչերն է օրհնում: Մինչև գմբեթների վրա տեղադրելը նորոգված խաչերը օրհնված գինով են լվանում եւ սուրբ մյուռոնով օծում: Խաչի տեղադրումից հետո եկեղեցու բարձրությունը հասավ 46 մետրի:
Հիմա Սուրբ Ամենափրկիչը Հայաստանի երկրորդ ամենաբարձր եկեղեցին է` Սուրբ Գրիգոր Լուսավորչից հետո: 4 մետրանոց խաչը մի քանի փորձությունների է ենթարկվել. խորհրդային տարիներին վանդալներն են վնասել, 1988թ-ին` երկրաշարժը: Ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը բազմաթիվ եկեղեցիներ է վերականգնել: Ամենափրկչի նորոգումը նա առանձնահատուկ աշխատանք է համարում:
Առաջիկայում եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները կսկսվեն: Բակի բարեկարգումից և Ձիթողցյանների մուտքի նորոգումից հետո Ամենափրկչի վերականգնումը կավարտվի: 19-րդ դարում կառուցված Ամենափրկչի վերականգնումը շարունակվում է արդեն 12 տարի:
Աղբյուրը ` [url=http://www.armnewstv.am/news/30050]armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
1411 դիտում
18:26 07-12-2024
Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը
1686 դիտում
23:09 14-11-2014
Կօծվեն Սեւանի եկեղեցու խաչերը
2041 դիտում
23:34 14-11-2023
Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանել են խաչերը
Այս բաժնից
1312 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1522 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1528 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ