2196 դիտում
15:29 23-06-2014
Հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը կդադարեցվի երթևեկությունը Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբը
Հ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով նախատեսված Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 73+200-կմ 83+120 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 11.06.2014թ. N 226-Ա հրամանով 2014 թ. հուլիսի 15-ի ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09.00-ը կդադարեցվի ավտոտրանսպորտային երթևեկությունը Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 73+200-կմ 83+120 հատվածում` Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նույն հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին` Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4:
Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջում` www.mtc.am հղումով:
Նմանատիպ նյութեր
3458 դիտում
16:49 21-10-2022
Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ձյուն է տեղում
2836 դիտում
16:23 31-07-2014
Ծովագյուղից Դիլիջանի թունել ճանապարհահատվածը հիմնանորոգվում է նոր տեխնոլոգիաներով
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
466 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին