211652_close_icon
views-count2595 դիտում article-date 17:15 12-06-2014

Հուլիսի 15-ից սեպտեմբերի 1-ը կդադարեցվի Ծովագյուղից Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածի ավտոերթևեկությունը. Լրացված

2014 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով կհիմնանորոգվի Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ ՝Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածը։ Նախատեսված հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի 11.06.2014թ. թիվ N 226-Ա հրամանով ս.թ. հուլիսի 15-ի ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09:00-ն այդ ճանապարհահատվածում ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի:

Նմանատիպ նյութեր