211652_close_icon
views-count14135 դիտում article-date 15:20 23-06-2014

Պայթյունավտանգ իրավիճակ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց. բախվել են ոստիկանները և ակտիվիստները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է՝ Երևանի Սարյան փողոցում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակտիվիստների և ոստիկանների միջև քաշքշուկ է ստեղծվել, ինչից հետո ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ մեծ թվով քաղաքացիների ստիպողաբար տեղափոխեցին ոստիկանական ավտոմեքենաներ: Ըստ հավաքվածների՝ ոստիկանությունը տարել է 20-ից ավելի քաղաքացու: Կան նաև մի քանի վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր