5998 դիտում
13:22 01-07-2014
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց. բախվել են ոստիկանները և ակտիվիստները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 1-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Սարյան 22 հասցեում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց, որտեղ քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:
Ինչպես նշված վայրից հայտնում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, շենքի մոտ մի քանի ոստիկանական մեքենաներ են կայանել:
Ցուցարարները, որոնց մեջ կան և՛ երիտասարդներ, և՛ տարեցներ, վանկարկում են «Ճանապարհ, ճանապարհ», որպեսզի ոստիկանությունը թույլատրի իրենց շենք մտնել և ներկա գտնվել քննարկմանը: Ակտիվիստները փակել են Սարյան փողոցը, ինչից հետո ոստիկանների և ակտիվիստների միջև հրմշտոց տեղի ունեցավ: Ոստիկանները մեծ դժվարությամբ բացեցին ճանապարհը: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամները ոստիկաններից պահանջում են բացել ճանապարհը՝ դահլիճ մտնելու համար:
Բողոքի ակցիային մասնակցող «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7007 դիտում
13:29 17-06-2015
Լարված իրավիճակ ՀԾԿՀ շենքի մոտ. ակտիվիստները ձվեր են նետում շենքի ուղղությամբ
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)