1166 դիտում
17:17 23-06-2014
Սփյուռքի նախարարը ամերիկահայ բարերարներ Մերի և Վարդգես Նաջարյաններին ներկայացրեց սիրիահայերի օգնության նպատակով պետության նախաձեռնած ծրագրերը
Հունիսի23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բարերարներ, տեր և տիկին Վարդգես և Մերի Նաջարյաններին: Հ.Հակոբյանը հպարտությամբ արձանագրեց, որ նրանց վաղուց արդեն կարելի է հայաստանցի համարել, քանի որ Նաջարյանները՝ իբրև բժիշկ և բուժքույր, անմիջական մասնակցությունն են ունեցել ղարաբաղյան ազատամարտում՝ մահվան ճիրաններից փրկելով հարյուրավոր վիրավորների: Նաջարյանները մշտական հոգածության տակ են պահում զինվորական հոսպիտալի խնդիրները:
Հյուրերի խնդրանքով նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց սիրահայերի հիմնախնդիրների համակարգման նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերը: Սիրիահայերին աջակցման համար, նախարար Հ. Հակոբյանն առանձնացրեց առաջնային 3 հիմնախնդիր կապված բնակության, աշխատանքի և առողջության ապահովման հետ:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի իշխանություններին՝ սիրիահայերի խնդիրներին համակարգված մոտեցում ցուցաբերելու, ինչպես նաև ջերմ ընդունելության համար՝ տեր և տիկին Նաջարյանները պատրաստակամություն հայտնեցին իրենց օժանդակությունը բերել այդ խնդիրների կարգավորմանը՝ հատկապես առողջապահության պահպանության ոլորտում:
Նմանատիպ նյութեր
1587 դիտում
18:36 17-06-2014
Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին
2512 դիտում
15:35 01-07-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Նաջարյանների ընտանիքի անդամներին. լուսանկարներ
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»