Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել առողջապահության ոլորտին: