211652_close_icon
views-count1172 դիտում article-date 23:59 23-06-2014

75-ամյա գիտնական Կլաուս Սամեսն իրեն կսառեցնի 150 տարով

Ենթադրվում է, որ Սամեսի մարմինը կսառեցվի մինչև մինուս 196 աստիճան: Այն բանից հետո, երբ իրավաբանորեն կգրանցվի ուղեղի մահը, նրան կտեղավորեն սառցակտորներով արկղի մեջ, և կսկսեն պատրաստել ԱՄՆ տեղափոխմանը: Այնուհետև պրոֆեսորին կտանեն Քլինթոն Թաունշիփ քաղաք (Միչիգանի նահանգ), որտեղ գտնվում է «Կրիոնիկայի ինստիտուտի» կենտրոնակայանը: Այնտեղ նրա երակներից պոմպով կհանեն արյունը, այն կփոխարինեն հատուկ ֆիզլուծույթով, որը հեղուկ ազոտով խցում կպնդանա հետագա սառեցման ժամանակ: Ինչպես հայտնում է` ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը այժմ գոյություն ունեն սոսկ երեք կրիոնային ֆիրմաներ, որոնք ունեն սեփական պահեստարաններ և այս բնագավառում առաջարկում են ամբողջական ծառայություններ: Երկուսը գտնվում են ԱՄՆ-ում, ևս մեկը՝ Ռուսաստանում: Ըստ 2013 թվականի տվյալների՝ իրեն սառեցրել է շուրջ 250 մարդ:

Նմանատիպ նյութեր